Հոգեկան առողջություն
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը
Մի տեսություն կա, որի համաձայն ցանկացած հիվանդություն` հարբուխ, թե՝ քաղցկեղ, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է: Ասում են` բացասական հույզերը կուտակվում են կենսականորեն կարևոր օրգանում` լյարդում, որի առողջությունը կախված է նաև մարդու հոգեկան հավասարակշռությունից:
Աշխարհընկալման մետաֆիզիկական տեսանկյունից լյարդն այն ամբարն է, որտեղ կուտակվում է զսպված զայրույթը: Կարծիք կա, որ լյարդի հետ կապված խնդիրներն առաջանում են այն ժամանակ, երբ մարդը նյարդայնանում է, անհանգստանում, վախենում իր արարքների հետևանքներից, երբ նրա հոգում վիրավորանք, դառնություն ու նյարդայնություն են բուն դնում:
Եթե զայրույթը կուտակենք մեր մեջ, արտաքուստ փորձելով հանգստություն պահպանել, ապա հիվանդությունը ներսում կկուտակվի, ու մի օր կուտակված բացասական հույզերը դուրս կգան լյարդի աշխատանքի խանգարման կամ այլ հիվանդությունների տեսքով: Մարդկության պատմության ընթացքում լյարդին միշտ առանձնահատուկ դեր է հատկացվել: Շատ մշակույթներում լյարդին նույնիսկ առասպելական հատկություններ են վերագրվել: Օրինակ` Հին Բաբելոնում լյարդը համարվում էր մարդու կենտրոնական օրգանն ու հոգու տեղը: Որոշ տեղերում էլ լյարդը նույնացվում է կյանքի հետ:
Անտիկ աշխարհի բժիշկ Հալենն առաջին անգամ նկարագրել է լյարդի հիմնական ֆունկցիաները ` այն ներկայացնելով որպես սրտի աշխատանքն ապահովող կենտրոնական էներգետիկ օրգան: Այդ մտայնությունն է տիրել մինչև XVII դարը. լյարդը համարվում էր մարդու օրգանիզմի ամենակարևոր օրգանը: Ժամանակակից գիտնականների ուսումնասիրությունները հաստատում են, որ լյարդը կարող է միաժամանակ մի շարք ֆունկցիաներ կատարել` ապահովելով գրեթե ամբողջ օրգանիզմի կենսագործունեությունն ու ազդել օրգանիզմի բազում համակարգերի վրա: Լյարդը «լռակյաց» օրգան է, չի ցավում, եթե հիվանդ է, սակայն, կարող է իր մասին զգացնել տալ թուլության, հոգնածության, տրամադրության անկումների, ագրեսիայի բռնկումների, քնատության ու դեպրեսիայի դրսևորումներով:
Լյարդի մասին հոգ տանել նշանակում է լիարժեք սնվել ու բնական միջոցներով լյարդի ամենօրյա մաքրում ապահովել, ինչը կատարվում է լյարդից լեղու ակտիվ արտադրության միջոցով: Դրա համար հարկավոր է սննդի մեջ օգտագործել չզտված ձեթ ու բնական խոլերետիկներ (բույսեր, որոնք դառնություն ունեն)` սպիտակ ու կարմիր բողկ, ցիտրուսներ, մանանեխ, կանաչեղեն, լոբազգիներ: Դրանք օգնում են լյարդին, խոչընդոտում քարագոյացումն ու ակտիվացնում օրգանիզմից ավելորդ խոլեսթերինի դուրսբերումը:
Պե՞տք է արդյոք, որ տղամարդը լաց լինի
Գոյություն ունեն բազում կարծրատիպեր, որոնք գիտակցության ու ենթագիտակցության խորքերում են թաղված ու արտահայտվում են վարքագծում: Կարծրատիպը կարծիք է որոշակի մարդկային խմբի որակների մասին, այդ խմբում կարող են լինել կանայք, տղամարդիկ, ծերունիներ, երեխաներ, ազգային փոքրամասնություն, սեքսուալ փոքրամասնություն, դեռահասներ և այլն: Կարծրատիպային պատկերացումը չափազանց ընդհանրացված է, չափազանց պարզեցված ու շատ կայուն, ի լրումն` զգացմունքով լիցքավորված: Երբեմն կարծրատիպն օգտակար է, ասենք` մութ փողոցում ձեզ է մոտենում խմած մեկը, ցանկանում է ձեզ հետ խոսել: Մարդկանց մեծ մասը նման դեպքերում կարծրատիպային վարքագիծ է դրսևորում, աշխատում է հնարավորինս խուսափել այդ անցանկալի հանդիպումից ու արագ հեռանալ՝ առանց զրուցելու: Սակայն կան կարծրատիպեր էլ, որոնք խանգարում են ապրել, ու դրանք բազմաթիվ են: Կան կարծրատիպեր` կապված կանանց ու տղամարդկանց վերագրվող դերերի ու իրականում նրանց զգացածի հետ:
Մանկուց շատերն են աղջիկներին ներշնչում, որ, ասենք` ծառ բարձրանալն աղջկական գործ չէ: Իսկ տղաներին էլ համոզում են, որ տղան լացկան չի լինում: Աղջիկները չպիտի ծեծկռտուքի մեջ մտնեն: Այդ պատկերացումները հետագայում ձևափոխվում են` կնոջ համար գլխավորն ընտանիքն է, իսկ տղամարդը պետք է ընտանիքն ապահովի: Կամ` տղամարդիկ ավելի խելացի են ու տաղանդավոր: Կինը երբեք առաջինը չպիտի սեր խոստովանի տղամարդուն: Տղամարդը պիտի վաստակի ու ընտանիքը պահի: Բոլոր կանայք հիմար են:
Մեզանից յուրաքանչյուրը կարող է «չիկարելիների» ու կարծրատիպերի մեծ ցուցակներ կազմել: Նման խիստ ավանդական պատկերացումները խանգարում են աղջիկներին ու տղաներին, կանանց ու տղամարդկանց շփվել, իսկ երբեմն էլ հարաբերությունները սրում են ու անգամ հանգեցնում ամուսնալուծության, սկանդալների: Իսկ եթե ամուսինները չեն էլ բաժանվում, ապա ժամանակի ընթացքում հիվանդանում են տարբեր հոգեսոմատիկ հիվանդություններով` նևրոզներով, արյան ճնշման հիվանդություններով, ստամոքսի խոցով, ասթմայով և այլն:
Ավանդական դրվածքները խանգարում են կանանց ու տղամարդկանց դրսևորվել աշխատավայրում, կարիերա անել, բավականություն ստանալ սեքսուալ կյանքից կամ էլ պարզապես երջանիկ լինել: Ավանդական հայացքների հիմնական օղակն այն գաղափարն է, որ կանանց ու տղամարդկանց միջև արմատական տարբերություններ գոյություն ունեն:
XX դարում հոգեբանները բազում փորձարարական ուսումնասիրություններ են կատարել, որոնք ապացուցել են, որ կանայք ու տղամարդիկ միանման ունակություններ ունեն, ինչպիսիք են՝ հիշողությունը, տրամաբանական մտածողությունը, ինտելեկտն ու ստեղծագործական մոտեցումը: Ուսումնասիրություններով լուրջ տարբերություններ չեն հայտնաբերվել կանանց ու տղամարդկանց հոգեբանության մեջ, և անգամ գոյություն ունեցող տարբերությունները չնչին են գնահատվել: Միակ բանը, որ հստակ շատ ավելի հատուկ է կանանց, զարգացած էմպաթիան է` ինքնամոռաց ապրումներն ուրիշի փոխարեն. կանայք ավելի հաճախ են իրենց ուրիշի տեղը դնում: Դա մեր ժամանակներում խիստ արժեքավոր հատկություն է, ինչը թերևս պակասում է քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին: Հապա փորձենք պատկերացնել, թե իշխանությունն ինչպիսին կլիներ, եթե իշխանական մարմիններում ավելի շատ կանայք ներգրավված լինեին:
«Լավ աղջիկները չեն կռվում» դրվածքը հանգեցնում է նրան, որ հասուն կանանց մոտ գերազանցում է վերբալ (խոսքային ) ագրեսիան, իսկ տղամարդկանց մոտ` ֆիզիկականը:
Անցել են այն ժամանակները, երբ կյանքում հաջողության հասնելու համար պահանջվում էր տղամարդու կոպիտ ուժ, հիմա իրականությունն այլ պահանջներ է ներկայացնում` կապված լավ կրթության, լեզուների իմացության, ճկունության, գործունեության ազատ ընտրության, նպատակներին հասնելու հմտության հետ: Տղամարդիկ ու կանայք միանման կարող են համապատասխանել այդ պահանջներին:
Ասվածի նպատակը հրաշալի բացատրում է մեծերից մեկի խոսքը.«Թախիծը, որն արցունքով չի արտահայտվում, ստիպում է լացել ներքին օրգաններին»: Դա վերաբերում է հենց այն սկզբունքային հարցին, թե պետք է արդյոք տղամարդն արտասվի:
Բնությունը մարդուն օժտել է «լացի ու արցունքի» օգնությամբ խեղդող վշտից ու թախիծից ազատվելու ունակությամբ, սակայն մարդիկ որոշել են, որ արտասվելը կանանց մենաշնորհն է, ու ավանդաբար տղամարդուն «զրկել» են այդ իրավունքից: Սակայն բնությանը չես խաբի. դրա հետևանքով հասարակությունն ունի խոցով, գաստրիտով, սիրտ-անոթային հիվանդություններով տառապող տղամարդիկ, իսկ սրտամկանի ինֆարկտն ու կաթվածը զրկում են շատերին մինչև խոր ծերություն ապրելու հնարավորությունից:
Արտասվելու փոխարեն տղամարդիկ վիշտը խեղդում են ալկոհոլի մեջ` դրանով իսկ նաև լյարդի ցիռոզի վտանգին ենթարկվում:
Դրա համար գուցե չպետք է տղա զավակին փոքրուց սովորեցնել, թե ամոթ է, տղան չի լացի, այն էլ այն ժամանակ, երբ փոքրիկը վնասել է ծունկն ու իր ցավն է լացում:
Իսկ ինչո՞ւ են կանայք լալիս
Կանանց արցունքները և՛ զենք են, և՛ պաշտպանություն: Կնոջ արցունքները տղամարդուն կարող են զայրացնել, նյարդայնացնել ու գրավել: Սակայն կանայք հենց այնպես չեն լալիս:
Որքան էլ տարօրինակ է, կանանց լալկանությունը զուտ ֆիզիոլոգիական բացատրություն ունի: Կանանց արյան մեջ պրոլակտին հորմոն կա, որը պատասխանատու է արցունքի ու, որ շատ հետաքրքիր է, երեխային կրծքով կերակրելու շրջանում կաթի առաջացման համար:
Լինում են, երբեմն դեպքեր, երբ ասում են` «լացիր` կթեթևանաս»: Արցունքը միայն հոգեկան թեթևություն չի բերում. գիտականորեն ապացուցվել է, որ արցունքը մաքրում է օրգանիզմը: Այն քիմիական բաղադրությամբ տարբերվում է սթրեսի հորմոնից: Արցունքն օրգանիզմից դուրս է բերում թունավոր նյութերը, որոնք սթրեսի ժամանակ են գոյանում: Լացելով մարդը հանգստանում է, մաքրվում:
Ընդունված է կանանց թույլ սեռ անվանել. սակայն իրականում, որքան էլ նրանք քնքուշ, իմաստուն, երբեմն բռնկուն, երբեմն էլ չափազանց սենտիմենտալ են, տղամարդու համար հենարան են: Ընտանիքում ջերմություն ու հարմարավետություն ստեղծելով` կինը պաշտպանում է տղամարդուն, եւ վիրավորվում է ամուսնու անբավարար ուշադրությունից, սառնությունից ու ժլատ զգացմունքներից: Դա, իսկապես, արտասվելու չափ վիրավորական է:
Ուրախություն, տխրություն, բերկրանք, զայրույթ. բոլոր դեպքերում կինն իր զգացածն արտահայտում է արցունքով, ուստի եթե ձեր սիրելին, կինը, մայրը, քույրը լաց է լինում, մի բղավեք, մի մեղադրեք նրան թուլության մեջ: Արցունքը նրան օգնում է ազատվել մի շարք ախտերից:
Կարդացեք նաև
Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության արդյունքում կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ...
Կարճատև արձակուրդը և հետտոնական ընթացքը մարդուն պարտադրում են դիմելու հարմարողական մեխանիզմների կիրառման ամենօրյա կյանքին վերադառնալու համար...
Մանկավարժ-հոգեբան, Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանը ուսումնական տարվա մեկնարկից առաջ օգտակար խորհուրդներ է ներկայացնում, որոնք կարող են թեթևացնել առօրյան...
Հիվանդությունների կենսաքիմիական, կլիմայական և այլ պատճառների մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն դրանք միայն հետևանքներ են: Հիվանդության առաջնային պատճառը մարդու ներսում է՝ նրա մտքերում, հույզերում...
Մարդն ունի մտածելու, շրջակա տեղեկատվությունը մեկնաբանելու և դրանք անձնական նախասիրությունների, համոզմունքների ու փորձառությունների միջոցով մշակելու միտումներ, որոնք երբեմն կարող են կողմնակալ լինել ու ազդել...
ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝ կապված վերջին տասնամյակում...
Դեռ 1949 թվականին հետազոտողներ Էնրիկո Ֆերմին, Ուլամը և Մակարոն ուսումնասիրել են ոչ գծային՝ տատանողական համակարգերը, որոնց հատկությունները կախված են դրանցում տեղի ունեցող գործընթացներից...
Ուրախ ժամանց հարազատների ու մտերիմների հետ, գեղեցիկ նվերներ, հրաշքներ և Ամանորի հեքիաթ… Ամեն տարի բոլորս մեծ ակնկալիքներով ենք սպասում Ամանորին, սակայն ժամանակի ընթացքում հաճախ հասկանում ենք, որ մեր երազանքներից շատերը այդպես էլ...
Երբեմն բացակայում որևէ բան անելու ցանկությունը, սակայն երբ այն վեր է ածվում ամեն ինչի նկատմամբ անտարբերության, երբ ցանկություն չի լինում փողոց դուրս գալ, անգամ անկողնուց վեր կենալ, դա արդեն ոչ նորմալ վիճակ է...
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
Զգացմունքը հզոր ուժ է, որի միջոցով ձևավորվում է մարդու հայացքը կյանքի վերաբերյալ։ Էմոցիաները ձևավորվում են օրվա ընթացքում կյանքի իրադարձությունների հիման վրա: Դրանց միջոցով կարեկցում և կիսում ենք...
Այս երևույթն ունի բացասական ազդեցություն պացիենտների առողջության վրա։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նման բռնկումն աշխատանքային քրոնիկ սթրեսի հետևանքով ի հայտ եկող...
Ճանաչողական-վարքային թերապիայի եւ սոցիալական հոգեբանության մասնագետ Ալիս Բոյսը բացատրել է, որ ընկճված ժամանակ առույգանալը հեշտ է: Պետք է ապրել այնպիսի զգացումներ, որոնք լինում են հաջողությամբ կատարված առաջադրանքից...
Կպչուն մտքերը, իռացիոնալ վախերը, տարօրինակ ռիտուալները որոշ չափով բնորոշ են շատերիս:
Ինչպե՞ս հասկանալ, որ այն դուրս է եկել առողջ վարքի սահմաններից և ժամանակն է դիմել մասնագետի օգնությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն